Փետրվարի 18-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով թիվ 9 դպրոցի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղանքի զննման արդյունքում ինքնասպանություն գործող մարդ չի հայտնաբերվել:

Դեպքի վայրում գտնվող բարեկամները հայտնել են, որ 1951 թ. ծնված Ա. Շ.-ը, ով փորձել էր ինքնասպանություն գործել, գտնվում է իր Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 2ա շենքի 31-րդ հասցեում գտնվող բնակարանում:

Փրկարարները մեկնել են վերը նշված հասցե, որտեղ պարզվել է, որ Ա. Շ.-ը իսկապես գտնվում է բնակարանում՝ քնած վիճակում: