Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ամեն քայլի գնալ, նույնիսկ մինչեւ աշխատավարձի պահում` ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին պատժելու համար:
«Անկախ անուն ազգանունից, ով չգա և չմասնակցի նիստերին, չի ստանալու աշխատավարձ», -այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կզրկվի աշխատավարձից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevanNews.am-ը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ դահլիճում խիստ բարկացավ ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների վրա: Նա հանձնարարեց քարտուղարությանը յուրաքանչյուր նիտի ժամանակ 3 անգամ ներկա-բացակա կատարել պատգամավորներին ու բացակայող պատգամավորի անունները հրապարակել լրատվամիջոցներով:
ԱԺ նախագահը համոզված է, որ բացակայողների շարքում մեծ թվով պատգամավորներ չեն լինի:
Հովիկ Աբրահամյանը կպատժի՞ Գագիկ Ծառուկյանին
