Մեր բանակը համարում եմ Հայաստանի Հանրապետության ամենակայացած կառույցը և մեր երկրի պարծանքը...Շատ դեպքերում հասարակությունն ըմբռնումով է մոտենում բանակում գրանցվող կորուստներին,որոնք հիմնականում կապված են սահմանային միջադեպերի հետ...Բայց երբ իմանում ես,որ սպան անձնական վիրավորանք է տալիս ժամկետային զինծառայողին,որի հետևանքով տեղի է ունենում ողբերգություն՝դա աններելի է... Քիչ առաջ ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որի համաձայն երեկ Արցախում գտնվող զորամասերից մեկում տեղի է ունեցել զարհուրելի դեպք. սպան անձնական վիրավորանք է հասցրել զինծառայողին, որի հետևանքով զինծառայողը գնդակահարել է սպային և ինքնասպան եղել... Ինքնասպան եղած զինծառայողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից է և զինվորի մահվան լուրը հաստատել է Պռոշյանի գյուղապետը... Չնայած ՀՀ ՊՆ լուրի իսկությունը դեռ չի հաստատել ,սակայն համոզված եմ,որ, ցավոք, այն համապատասխանում է իրականությանը... Սպայի ստահակության հետևանքով տեղի է ունեցել ողբերգություն...
Շատերը կարող են մտածել, որ պետք չէր այս տեղեկությունը հրապարակայնացնել,որից կարող են օգտվել մեր թշնամիները...Սակայն ես գտնում եմ,որ ամենամեծ թշնամին մեր մեջ է՝անդաստիարակ և լկտի սպաները,որոնք ուղղակիորեն դրդում են զինվորներին դիմելու այս ծայրահեղ քայլերին...Հրապարակայնացնելու դեպքում նրանցից շատերը կկարդան և կգերադասեն ավելի հարգալից լինել հասարակ զինվորի նկատմամբ...
Ցավակցություններս եմ հայտնում անմեղ զոհ Թեմուր Սլոյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին...
Հ.Գ. Այս երկրի թշնամին նա է, ով փորձում է կոծկել ներքին թշնամուն՝ դրանով իսկ հովանավորելով նոր հանցագործությունների հնարավորությունը բանակում...