«Հրապարակ»թերթը գրում է.

«Ամիսներ շարունակ քննարկվող ֆինանսների նախարարության տարանջատման հարցը, կառավարության մեր աղբյուրների վստահեցմամբ, չի մտնելու ԱԺ եւ նման հանդիսավորություն չի ունենալու՝ ինչպես ՏԿԱԻՆ-ի տարանջատումը։

Բանն այն է, որ ֆիննախի տարանջատման արդյունքում ոչ թե նոր նախարարություն է ձեւավորվելու, ինչը պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից, այլ Պետեկամուտների կոմիտե։ Այս պարագայում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կարիք չկա։ Դրա համար բավական կլինի կառավարության որոշումը: Այնպես որ՝ չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ հարցը լուծվի։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: