««ՀԺ»-ն տեղեկացրել Էր, որ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել Է խորհրդարան բերել Աժ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին։ ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն, 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն Է, որը սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին Է և «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը։ Ռուզան Առաքելյանը 11-րդն է։ ՀՅԴ-ամերձ շրջանակների փոխանցմամբ Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որևԷ մեկին։ Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներն Էին ձևավորում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար Է տվել ՀՅԴ վերնախավին անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար։ Սակայն ՀՅԴ-ն Աժ բերեց մեկ այլ գործարարի Միքայել Մանուկյանին։ Խոսվում էր, որ այդ պատճառով Շախմուրադյանի ու ՀՅԴ-ի միջև վիճաբանություն է եղել։ Եվ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել։
Ի դեպ, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե կուսակցությունում Արծվիկ Մինասյանին փոխարինողի հարց չեն քննարկել։ Հարցին արդյոք Շիրակի մարզպետի վերաբերյալ ՀՅԴ-ում տարբե՞ր կարծիքներ կան, Ռուստամյանը պատասխանել է. «Այդպիսի բան գոյություն չունի, շատ հստակ է, ամեն ինչ պայմանավորված է, բոլոր հարցերի պատասխանը կիմանաք եկող շաբաթ»։ Նա նաև հայտարարել է, թե ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների ընթացքում փոխնախարարների պաշտոնների վերաբերյալ քննարկամ չի գնում»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: