Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում է մոլորակի 7 ամենաօգտակար մթերքները:

Ծիրան․ Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա կարոտին, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվ բացասական ազդեցությունը:

Ազնվամորի․ Այն պարունակում է էլլաջիկ թթու, որը օգնում է պայքարել ուռուցքային հիվանդությունների դեմ, ինչպես նաև պարունակում է վիտամին C:

Սեխ․ Այն նույնպես պարունակում է բետա կարոտին և վիտամին C, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և ազատ ռադիկալների աշխատանքից:

Լոռամրգի հյութ․ Այս ըմպելիքը համարվում է գերազանց միջոց վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Մեկ բաժակ հյութը պարունակում է 114 կկալ, բայց այնտեղ բացակայում են ճարպերը և ածխաջրերը:

Լոլիկ․ Լոլիկի հյութը պարունակում է լեկոպեն: Այս բանջարեղենը նվազեցնում է միզապարկի, ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Չամիչ․ Սա երկաթի հիմնական աղբյուրն է, որը օգնում է հյուսվածքներում թթվածնի շրջանառությանը:

Արտիճուկ․ Մեզ համար ոչ այնքան սովորական այս մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ սիլիմարին, որը դասվում է հակաօքսիդիչների խմբին: Այն նշանակալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, կանոնավորում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը: