Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունենալով  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին հարցրեց, թե արդյո՞ք այլևս այսպես պետք է  շարունակեն և ինքն էլ պատասխանելով հարցին ասաց. «Այսպես շարունակել չի կարելի: Մենք երկիր ենք կորցնում»:

Ինչպես Ազատության  հրապարակից փոխանցում է YerevanNews.am-ի թղթակիցը, Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում անդրադարձավ ԱՎԾ հրապարակած վերջին տնտեսական տվյալներին, որոնք որակեց տնտեսագիտական խայտառակ նոնսենս:

«Սիրելի ժողովուրդ երկիրը հասցված է սոցիալ-տնտեսական անդունդի, մենք ունենք հնարավորություն ձեզ  հետ միասին նոր էջ բացել Հայաստանի, Երևանի պատմության մեջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ տեր են կանգնելու ժողովրդի քվեին:

«Մենք ուժեղ ենք ձեզանով, մենք կարող ենք հաղթել»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Այս պահին հանրահավաքը շարունակվում է: