Ռեբրեդինգ եղած նախկին "Օրինաց երկիր" կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան "Կոմսոմոլսկայա Պրավդային",որի ժամանակ բավական հակասական պատասխաններ է տվել լրագրող Դարյա Ասլամովայի հարցերին՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների և այդ ամենում Հայաստանի դիրքորոշման հետ... Ինձ համար շատ զարմանալի էր, որ արևմտամետ Արթուր Բաղդասարյանը վերածվել է ռուսամոլի...
Իհարկե, ես ինքսել եմ համարում, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները շատ կարևոր են մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար...Սակայն ինձ համար շատ զարմանալի է,որ կան քաղաքական գործիչներ,որոնք գտնում են,որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մեջ մենք պետք է նախաձեռնող լինենք շատ հարցերում և Մոսկվայից առաջ ընկնենք...Լրագրողուհի Ասլամովան Բաղդասարյանին ոգեշնչելու համար նրան հարց ուղղելուն հետ մեկտեղ սրտաճմլիկ պատմություն է պատմում,թե ինչպես է նրա սիրտը ցավում,երբ նա այցելում է Երևան և տեսնում է Արարատը,որը գտնվում է Թուրքիայում...Լրագրողուհին զարմացած է,որ մեր քաղաքական գործիչները և հասարակությունը չեն բղավում աջ ու ձախ "Արդար Ռուսաստան" կուսակցության նախաձեռնության՝1921թ-ի Մոսկվայի պայմանագրի չեղարկման մասին...Հարգարժան լրագրողուհին երևի շփոթել է..."Արդար Ռուսաստան" կուսակցությունն այլ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կապված Հայոց ցեղասպանության հետ,իսկ իր նշած պայմանագրի չեղարկման վերաբերյալ ՌԴ նախագահին և արտգործնախարարին դիմել են Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Օբուխովը և Ռաշկինը...Սա,իմիջիայլոց...Սակայն զարմանալին Ա.Բաղդասարյանի պատասխանն էր,ով գտնում է,որ իրոք մեր հասարակությունը նախաձեռնողական չէ այս հարցում...Շատ հետաքրքիր է...Իսկ ինչու՞ պարոն Բաղդասարյանը ռուս լրագրողուհուն մի փոքր պատմական էքսկուրս չի կազմակերպել և չի բացատրել,որ այդ պայմանագրի հետ ՀՀ-ն կապ չունի և որ այն ստորագրվել է միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների՝Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև,որի հետևանքով Հայաստանը կորցրեց այդ նույն Արարատը,Կարսը,Տիգրանակերտը և շատ այլ տարածքներ...Ա.Բաղդասարյանը նաև պետք է Դարյա Ասլամովային հարցներ,թե ինչու՞ է հիմա այս հարցը տալիս,երբ մեզ համար այն միշտ արդիական է՝ ի տարբերություն Ռուսաստանի...Կամ հակադարձեր,թե ինչու՞ Ս.Միրոնովի նախաձեռնությունը՝Հայոց ցեղասպանությունը ժխտման քրեականացման մասին օրինագիծը մինչև հիմա չի քննարկվում Պետդումայում..Ինչի՞ կամ ում է սպասում Պուտինը այս օրինագիծը ընդունելու համար...Սակայն ամենազավեշտալին մեզ սպասում էր վերջում,երբ Ասլամովայի ուղիղ հարցին,թե ինչ կանի Հայասատնը,եթե ռուս-թուրքաան պատերազմ տեղի ունենա Սիրիայում կամ նրա տարածքից դուրս..."Հայկական վերածննդի" առաջնորդը հետևյալ պատասխանն է տալիս."Եթե ՌԴ-ին անհրաժեշտ լինի մեր օգնությունը,ապա մենք պետք է անենք ամեն ինչ՝ինչ անհրաժեշտ է մեր ռազմավարական գործընկերոջը..."Լրագրողուհու ճշտող հարցին,թե նաև ռազմական օգնությու...Բաղդասարյանը պատասխանում է."Իհարկե..Մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք այն ցուցաբերել..." Արթսուր Բաղդասարյանը նաև հավասարություն է դնում ՓՈՒՉԻԿ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև...
Նախ,պարոն Բաղդասարյանը պետք է գիտենա,որ մենք ՈՉ ՄԵԿԻՆ և ոչինչ պարտավոր չենք...Դա՝առաջինը...Երկրորդը՝հայ-թուրքական պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում Հայաստանը ի՞նչ է ստանալու...Ինչի՞ դիմաց ենք մենք օգնելու ՌԴ-ին,որի ստեղծած ՀԱՊԿ-ն մինչև հիմա բացի լղոզված հայտարարություններից ՈՉԻՆՉ չի արել,որ Ադրբեջանը "վախենա" և չխախտի հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին ի տարբերություն ՆԱՏՕ-ի,որն իր լկտի անդամի՝Թուրքիայի համար նույնիսկ նախազգուշացումներով է հանդես գալիս...Արթուր Բաղդասարյանը նաև հիշատակում է ինչ-որ ՀԱՊԿ ակադեմիա,որի մասին շատ խոսվում է,բայց իրականում այն ՉԿԱ...Կամ ՀԱՊԿ ո՞ր անդամի վրա է Բաղդասարյանը հույսը դրել...Շատ հետաքրքիր է իմանալ..Չլինի Նազարբաևի,ով Աստանայում ընթերցում էր Իլհամ Ալիևի նամակը...Մահմեդական Ղրղզստանի և Տաջիկստանի,թ՞ե Իլհամի ամենամոտ ընկերոջ՝Բելառուսի հախագահի վրա...Ռուս լրագրողուհին նաև հիշատակում է մեր զինվորների խիզախության մասին...Երևի հենց դրա համար են Ռուսաստանի իշխանությունները մինչև հիմա արգելում Սոչիում տեղադրել ռուսական բանակի գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի կիսանդրին,որի տեղադրումը 2011 թ-ի մայիսին մեծ խնդիրներ առաջացրեց ռուս-թուրքական հարաբերություններում և թրքասեր ռուս պաշտոնյաները ապամոնտաժեցին արդեն տեղադրված կիսանդրին...
ժամանակն է ռուսաստանյան,առավել ևս Կրեմլին մոտ գտնվող լրագրողներին և քաղաքական գործիչներին հասկացվի,որ պաշտոնական Երևանը հենց այնպես մտադրություն չունի ներքաշվելու հայերի հաշվին ռազմավարական գործընկերներ դարձած Մոսկվայի և Անկարայի միջև գոյություն ունեցող խնդիրներին...
Հայսատանը պետք է ներաքշվի ռուս-թուրքական հակամարտությամ մեջ միայն մեկ դեպքում՝ԿՈՆԿՐԵՏ խոստումներ ստանալու պարագայում...Չնայած,Մոսկվան ոչ մի բարոյական իրավունք չունի մեզանից որևէ բան ակնկալելու՝1921 թ-ի Մոսկվայի և Կարսի հակահայ պայմանագրերը ստորագրելուց հետո...
Հ.Գ.Հայ պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին էլ հարիր չէ հաջորդ տարի սպասվող Ազգային Ժողովի ընրություններին նախապատրաստվելիս աշխարհի մեծերի մեջ հովանավորներ փնտրել և ուղղակիորեն Հայաստանին և հայ ժողովրդին վնասող և նվաստացնող հայտարարություններով հանդես գալ...
Գագիկ Համբարյան