Ինձ մոտ մահվան նկատմամբ կենդանի մարդու վերաբերմունք է: Իսկ ես շարժաբան եմ` կինետիստ, տեղումս չեմ նստում, մշտապես շարժման մեջ եմ, բոլոր իմ աշխատանքները շարժիչներով են, ես ամեն ինչ զգում եմ շարժման մեջ, տարափոխում եմ արագությունները, սիրում եմ շարժման ներդաշնակությունը, կարողանում եմ օգտվել դրանից, այնպես որ, հենց այն ժամանակ, երբ ես անդրադառնում եմ մահվանը, պարզ է, ես նրան ինչ-որ կերպ վերակենդանացնում եմ: Ես ուզում եմ մահից սարքել կենդանի խաղ, ես ուզում եմ այնպիսի մահ, որը պատկերված է փարիզյան հայտնի նկարում:
Դա հրաշալի գործ է, որը եթե չեմ սխալվում, կախված է Սանկտ Իոհան-Ֆորշտատ եկեղեցում, այնտեղ ամբողջ գերեզմանատան շուրջը, պատի վրա, ծածկի տակ, զարմանալիորեն պատկերված է մահվան պատմությունը, մահը և Հռոմի պապը, մահը և կայսրը, մահը և կայսրի կինը, մահը և թագավորը, մահը և թագուհին ու այսպես մինչև վերջին թափառականը, մինչև վերջին տխուր երեխան, աղջնակը, կույսը… Դա անվերջանալի, հրաշալի պատմություն է, միշտ և ընդմիշտ մահը շարժվում է, մահը մշտական շարժման մեջ է, անշարժ է միայն մեռնողը:
Մահը կենտրոնական իրադարձություն է, որը կյանքի հետ կազմում է բացարձակ և համապարփակ հակադրություն: Մահը՝ ոչ անհամաչափելի, սարսափելի մի բան է, անխոհեմ ամբողջ մարդկության համար, ես էլ ներառյալ: Դրա համար էլ ես մահից սարքում եմ խաղ, պար, մահվան կաքավում, ես խաղում եմ նրա հետ, աշխատում եմ նրան երեք մատ ցույց տալ, կատակներ եմ սարքում, բայց հոգուս խորքում միշտ հիշում եմ, որ ինչպես բոլոր կենդանի մարդիկ, ես էլ դատապարտված եմ մահվան…
Ժան Թենգելի
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը