Համատեղելիության հորոսկոպը հարաբերությունների մեջ խաղում է կարևոր, սակայն ոչ որոշիչ դեր: Յուրաքանչյուր մարդու դեպքում կարելի է գտնել յուրահատուկ մոտեցում, որը կբարելավի ձեր հարաբերությունները կամ կվերացնեի բացասական գործոնները: 

Ինչպես գայթակղել Երկվորյակներին

Այս նշանի տակ ծնված կանանց մեջ ամփոփոված են մի քանի անհատներ, որոնք մրցակցում և գոյակցում են միմյանց հետ: Այսպիսի կնոջը հեշտ չէ բացահայտելը: Առաջին օրը նա Ձեզ ժպտում է, մյուս օրը ձևացնում, թե չի ճանաչում, իսկ երրորդ օրը հրավիրում մեկ բաժակ գինի վայելելու: Երկվորյակները ատում են ձանձրույթն ու միապաղաղությունը: Յուրաքանչյուր օր նրանք պատրաստ են փորձարկումների, բացահայտումների և նորությունների:

Երկվորյակները պատրաստ են ակնթարթորեն սիրահարվել: Սակայն սիրելով հանդերձ, նրանք կարող են առանց խղճի խայթի գտնել ոգեշնչման մեկ այլ աղբյուր. նրանց չես պահի «ոսկե վանդակոի» մեջ: Նրան երկար ժամանակով գերելու լավագույն միջոցը ցույց տալն է, որ դուք եք հենց այն նույն արքայազնը՝ սպիտակ ձիու վրա: Մի եղեք ձանձրալի: Մի եղեք կանխատեսելի: Մի փորձեք հասնել Երկվորյակների հետևից, այլ փորձեք առաջ անցնել նրանցից: Եղեք հետաքրքիր զրուցակից, հավատարիմ ընկեր և կրքոտ սիրեկան: Չփորձեք խլել նրանց ազատությունը, այլ պարուրեք նրանց սիրով և ջերմությամբ: 

Երկվորյակների համար սեքսն ու սերը հոմանիշներ են: Հաշվի առեք նրանց հետաքրքրությունն ու երևակայությունը: Հավատացե՛ք, այս սերը ձեզ երբեք չի ձանձրացնի:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )