Յուրաքանչյուր պետության հիմքը, որպես երկրի կայունության և գոյատևման երաշխիք, հանդիսանում է ընտանիքը: Ընտանիքն այն կարևոր բջիջն է, որը հասարակությանը դարձնում է կուռ ամբողջություն: Այն նաև սերունդներ դաստիարակելու և կրթելու ամենակաևոր հիմնասյուներից մեկն է:

Հայ իրականության մեջ բոլոր ժամանակներում էլ միշտ գերակա կատեգորիա է եղել ընտանիքը, քանզի հայ մարդը հենց ընտանիքի հետ է կապել իր ապագան, ինչպես նաև բոլոր նվիրական հույզերն ու նպատակները:

Ցավով պետք է փաստել, որ վերջին շրջանում հայ ընտանիքի հիմքերը խախլվում են՝ տեղի տալով արևմտյան այլախոհական արժեքներին. որպես կանոն իրենց «իրավունքների» մասին լուրջ պատկերացումներ են սկսել ունենալ հատկպես երիտասարդները: Ամենահասարակ տարաձայնություններն ու ընտանեկան հասարակ կենցաղային վեճերն առիթ կարող են հանդիսանալ բաժանումների և ապահարզանների. ծնողները շատ հաճախ մոռանում են իրենց զավակների մասին՝ կամ ուղղակի անտեսում նրանց:
28-ամյա Արմինե Ավոյանն ավելի քան մեկ ու կես տարի պայքարում է՝ միակ երեխային՝ 5.5 տարեկան Արմանին վերադարձնելու համար: Ամուսնու՝ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքից հեռացել է որդու հետ, սակայն ամուսնու հարազատները խաբեությամբ խլել են որդուն՝ հորական բակից ուղղակի փախցնելով: Ոստիկանություն այդ պահին չի դիմել՝ մտածելով, որ հնարավոր է ընտանիքը վերականգնվի:

Մեկ տարվա ընթացքում Ավոյանն անցել է ՀՀ դատական բոլոր երեք ատյաններով, բոլոր վճիռներում նշվել է, որ երեխան պետք է ապրի մոր հետ ՀՀ օրենսդրության համաձայն. դատարանն այդպիսի եզրահանգման է եկել համապատասխան մասնագիտական եզրակացությունների հիման վրա:

Վճռաբեկ դատարանի վճռից հետո ութ ամիսներիրի ընթացքում ԴԱՀԿ-ում դանդաղ քննություն է իրականացվում: Նշված ամսների ընթացքում երեխայի հետ Էջմիածին քաղաքում չորս հանդիպում է կազմակերպվել: Մարզպետարանից գործի մանրամասներն ուսումնասիրելու և երեխայի հետ բացատրական աշխատանքներ տանելու համար հատուկ հոգեբան է կցվել, ով իրականում մանկաբույժ է, և ամենայն հավանականությամբ, հենց նրա աշխատանքի թերացման պատճառով է, որ երեխան մինչ օրս չի ուզում հանդիպել մոր հետ և ընդհանրապես որևէ շփում ունենալ նրա հետ:

Հովհաննես Գրիգորյանի հետ նույն հարկի տակ ապրում են մայրը, հայրը, ինչպես նաև եղբոր ընտանիքը, ով ի դեպ հաշվառված է հոգեբուժարանում:

Փետրվարի 5-ին Երևանում՝ ԴԱՀԿ-ում նշանակված է եղել հերթական հանդիպումը Արմանի հետ, սակայն հանդիպումից 20 րոպե առաջ Արմինեին տեղեկացնում են, որ երեխան հիվանդ է և հանդիպման չի գալու, ի դեպ հետաքրքրականն այն է, որ նման եզրակացության հեղինակը նշված մակաբույժ Ասյա Ղարիբյանն է, ով գործի ողջ ընթացքում կասկածելի «աջակցությունն» է ունեցել դեպքերի զարգացումների վրա:
Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում մենք գործ ունենք փոքրիկ, անպաշտպան երեխայի հետ, և իրականում բռնություն չի կարող կիրառվել: Այդ դեպքում հնարավորություն չկա կատարել դատական ակտը:

Երեխայի հետ հոգեբանական աշխատանքը պետք է կատարվի նուրբ ու բազմակողմանի, որպեսզի երեխան հասկանա և ընկալի թե իրականում ինչ է կատարվել և ինչ հետագա փոփոխություններ են սպասվում իր կյանքում: Իհարկե հասկանալի է, որ երեխան առարկա չէ, որ ԴԱՀԿ ծառայությունը վերցնի ու մի ծնողից հանձնի մյուսին: Պետք է միանշանակ փաստել, որ այստեղ առկա են օրենսդրական լուրջ բացեր:

ՀՀ ինչպես նաև շատ այլ երկրնրի օրենսդրությունների համաձայն՝դատարանը վճիռ կայացնելիս մինչև 10 տարեկան երեխաների կամքը հաշվի չի առնում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մայրությունը և մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: 1959 թվականին Լոնդոնի կոնֆերանսում ընդունվել է բանաձև՝ ըստ որի, երեխան, ելնելով իր ֆիզիկական և հոգեկան անօգնական վիճակից, հատուկ խնամքի և հոգածության կարիք է զգում:

Դատարանի վճիռն ի կատար ածելու համար գործընթացն ընթացակարգի համաձայն, հանձնվել է Էջմիածնի տարածաշրջանի ԴԱՀԿ ծառայությանը: Սակայն ծառայությունը, որը պարտավոր էր մինջև վճռի վերջնական իրականացումը՝ այն է որդուն հանձել մոր խնամակալությանը, պարբերաբար կազմակերպել տեսակցություններ համապատասխան միջավայրում՝ կոնկրետ մասնագետների ներկայությամբ, իրականում ցուցաբերել է բավականին պասիվ և անադեկվատ քաղաքականություն: Ակնհայտ է, որ ԴԱՀԿ-ի Էջմիածնի ծառայությունը թերացել է իր ծառայություններում, քանի որ վճռաբեկ դատարանի վճռից անցել է ութ ամիս սակայն այն դեռ թղթի վրա է, այնինչ պետք է իրականացվեր մեկ ամսվա ընթացքում:

Նշված պատմության կուլմինացիան տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, երբ հարկադիրների կազմակերպած հերթական հանդիպանը Գրիգորյանները հերթական անգամ չեն ներկայանում, իսկ դեպքերի հետագա ընթացքը և զարգացումը հիշեցնում է բրազիլիա-հնդկական սերիալների էպիզոդ: Որդուն տեսնելու ակնկալիքով Արմինեն այցելում է նախկին ամուսնու տուն, սակայն այս անգամ էլ իրավիճակի գլխավոր գործող դերն ստանձնում է սկեսուրը, ով գոռգոռոցով ու հայհոյանքներով անպատվում է Ավոյանին:
Ամփոփելով հարկ է փաստել, որ Էջմիածնի ԴԱՀԿ ծառայությունը կամ շահագրգռվածություն ունի հարցի նման ձգձգմանը, կամ ուղղակի չի փորձում տվյալ վճռի իրականցմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել: Վերջում հավելենք, որ ինչպես Արմինեն, այնպես էլ հնգամյա որդին, ներկայումս գտվում են բավականին լարված և ընկճված հոգեբանական վիճակում, ինչը զուտ հումանիզմի տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է:

Արմեն Հովասափյան