Ամիրյան 2-ում շաբաթ, կիրակի օրերին նախկինում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հուշարձանային շենքի քանդման աշխատանքների հետ կապված այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շատ խիստ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարեց լայնորեն լուսաբանել քաղաքաշինության մեջ իրականացվող ներդրումային, մասնավորապես Ամիրյան 2-ում իրականացվող ծրագրերը: Ասաց, որ 10-20 տարի առաջ սկիզբ առած նման գործընթացներն այսօր փայթում են փուչիկի նման: Քաղաքապետի խոսքում հնչած մտքերից դժվար չէր եզրակացնել, որ իր նախկինների գործած, որոշ դեպքերում հանցավոր գործունեության համար այսօր պատասխան է տալիս գործող քաղաքապետը, ով խոսեց նաև Բաղրամյան 2 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում ծվարած «գյուղի» անթույլատրելի լինելու մասին:
Քաղաքաշինության և Հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը զեկուցեց, որ, ըստ այնտեղ իրականացվելիք ներդրումային նախագծի, շենքի դիմային մասը պետք է պահպանվի ու երեկվանից դադարեցրել են քանդման աշխատանքները:
Քաղաքապետը թեև քանդման այս գործընթացը նեկայացնելիս չօգտագործեց «ապօրինի» բառը, սակայն հանձնարարեց շենքի դիմային մասը պահպանելու նպատակով ներգրավել նաև Երևան քաղաքի ոստիկանությանն ու դատախազությանը:
Երբ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի կողմից հերթական անգամ զեկուցվեց այն մասին, որ Արաբկիր, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաննների «թեժ գծերով» անցյալ շաբաթվա ընթացքում հեռախոսազանգ չի ստացվել, որի մասին զեկուցվել էր շատ անգամներ, այսօր քաղաքապետի կողմից վարչական շրջանի աշխատակազմերի ղեկավարների նկատմամբ այն որակվեց որպես երևանցիների անվստահության նշան: Հանձնարարվեց ստուգել այդ շրջանների «թեժ գծերի» գործունեության արդյունավետությունը:
Մի խոսքով, այսօրվա դիսպետչերականը թեժ էր:
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան