Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությանը.

«Հոսով եմ երևանյան այս ընտրությունների վերջին ֆեյսբուքյան գրառումս պետք է անեմ Վարդան Օսկանյանի գրառումների մասով, որն ավելի շատ գուցե վերլուծության նմանվի: Չեմ զլանա հերթական անգամ զեկուցել մեր հարգարժան համաքաղաքացիներին, որ 

1. Որքան էլ որ մեր ընդդիմախոսները շեփորահարեն, միևնույն է սա (այսինքն ավագանու ընտրությունները) քաղաքական ընտրություններ չեն: Հենց միայն բավարար է այն փաստը, որ ԲՀԿ նախընտրական ցուցակում բացի երկու իմ հարգելի գործընկերներից, մյուս հարգարժան անձանց մեջ չկան քաղաքական գործիչներ, կամ Երևանի ու երևանցու հոգսերի հաշվին քաղաքականությամբ զբաղվելու պատրաստ մարդին: Իսկ քաղաքական մենաշնորհի մասին եթե խոսում է քաղաքական գլխավոր մարմնում, այսինքն խորհրդարանում աթոռների 27,5%-ն ունեցող խմբակցության ներկայացուցիչը (խորհրդարանի 39.6%-ը ոչ իշխանական ուժերն են), ապա մնում է ենթադրել, որ նրանց մեծամասնությունը այս կամ այն կերպ ՀՀԿ անդամներ կամ համակիրներ են: Այլապես ինչ մենաշնորհ?

2. Երկրորդ կետում վերջապես եզրահանգումը ճիշտ է իսկ բացատրությունները ցավոք ոչ այնքան: Այո սա տնտեսական նշանակության ընտրություններ են և վերաբերվում են մեր մայրաքաղաքային տնտեսության արդյունավետ կառավարմանը: Բայց պարոն Օսկայանը կարծում է թե մենք ԱՄՆ-ում ենք իսկ ինքն էլ ընտրվելու է նահանգներից որևէ մեկի նահանգապետ: Սա դաշնային պետություն չէ, այլ ունիտար կառավարման համակարգ ունեցող երիտասարդ ժողովրդավարություն, որտեղ ընդունվող օրենքները ընդհանուր և պարտադիր ուժ ունեն բոլոր քաղաքացիների համար թե Երևանում և թե մարզերում: Հասկանում եմ թե ինչ է ուզում ասել մեր ընդդիմախոսը, բայց իր մատնանշած խնդիրները լուծում ունեն միայն կենտրոնական իշխանությունների հետ համագործակցության և ոչ թե հակադրությունների միջոցով` անկախ նրանից թե որ ուժն է ընտրվելու որպես մեծամասնության: 

3. Երրորդ կետն ընթերցելիս արքիմեդաբար պետք է բղավել . այո սա քաղաքային նշանակության ընտրություններ են ոչ թե հանրապետական: Արմնյուզ ՀԸ հաղորդման տղաների հաղորդաշարը, եթե այսպես շարունակվի երբեք նյութի պակաս չեն ունենա: Իսկ ինչ էր քարոզում Երևանի ավագանու մեր թիմը: Միթե չէին խոսում համաքաղաքային խնդիրներից ու լուծումներից, որոնք տեսականորեն այդքան հեշտությամբ նկարագրում է մեր ընդդիմախոսը: Ինչ վերաբերվում է քաղաքի կառավարման փիլիսոփայության փոփոխությանը, ապա այն ոչ թե փոխելու այլ լավացնելու, բարելավելու կարիք ունի, այսինքն ավելի լավ կառավարման ու ավելի բարեկարգ ու հարմարավետ դառնալու կարիք ունի: Թե չէ փիլիսոփայությունը փոխելը, որն է, հո չեք փոխելու աջակողմյան երթևեկությունը կամ աղբահանության մեխանիզմները, կամ կանաչապատման նշանակությունը: 

Որպես վերջաբան նշեմ, որ ընտրությունները հետաքրքրական են նրանով, որ ոչ թե որոշ ուժերի ներկայացուցիչները համոզեցին ընտրարշավի մասնակիցներին, այլ ընտրաշավի մասնակիցները համոզեցին նրանց, որ քաղաքի մասին է պետք մտածել, ոչ թե սեփական քաղաքական ապագայի ապահովագրումը տեսնել ավագանու ընտրություններում:
»