«Ես ծանոթ եմ տուն առ տուն ջրաշենցիների բոլոր խնդիրներին, այստեղ 25 տարի շարունակ խնդիրներ են կուտակվել, որոնցից շատերը դուք էլ նկատած կլինեք, որ լուծվել են այս 4 տարիների ընթացքում»,-այսօր քարոզարշավի շրջանակներում Էրեբունի վարչական շրջան այցելության Ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հավաքված բազմությանը վստահեցրեց, որ նա ապրում է յուրաքանչյուրի դարդ ու ցավով և մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այս թաղամասը:
Վերջինիս, խոսքով շատերը անգամ չգիտեն, թե քարտեզի վրա, որտեղ է գտնվում Ջրաշենը, մինչդեռ ինքը ժամանակ առ ժամանակ լինում է թաղամասւմ և ծանոթանում բնակիչներին հուզող բոլոր խնդիրներին:
Ի դեպ և Մուշական թաղամասի, և Ջրաշեն թաղամասի բնակիչները շեշտեցին, որ սա քարոզարշավի ընթացքում առաջին դեպքն է , որ իրենց թաղամաս են այցելում քաղաքական ուժերի ներկայացուցիչները և հետաքրքրվում նրանց կենցաղով:
Հ.Գ. YerevanNews.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաղաքապետի այցելության ժամանակ, Ջրաշեն թաղամասի փողոցով կուտակված աղբը, որը խառնվել էր կոյուղաջրերին, առատորեն հոսում: Բնակիչների խոսքով աղբը կուտակվել է տարիներ շարունակ, որն առաջացնում է խցանումներ: