«168 ժամ» թերթը գրում է.

«Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը։ Այն «Գրանթ Թորնթոն Ւնթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ Է։ «168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ գույքագրման նախաձեռնողը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել 115 մլն դրամ։

Նախորդ շաբաթ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասել էր, թե պետք է տարանջատեն գույքն ու տարածքները, և այն, որը պետք Է «Նաիրիտին» հետագայում վերագործարկման ժամանակ, փոխանցվելու Է Երևանի ՋԷԿ-ին, իսկ այն մասը, որը պետք չէ, տալու են «Նաիրիտ 2»–ին։ Վերջինս պետք է վաճառի այդ գույքն ու ետ վերցնի նաիրիտցիներին վճարված աշխատավարձի գումարը։

Սակայն փոխնախարարն աչքաթող է արել կամ մոռացել է մի մանրուք «Նաիրիտ գործարանը» «Նաիրիտ 2»–ին ոչ մի գումար էլ պարտք չէ։ Հակառակը «Նաիրիտ 2»–ն է պարտք եղել գործարանին. 2008 թվականին «Նաիրիտ» գործարանը դատարանի միջոցով շուրջ 4.2 միլիարդ էր շահել 100 % պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ։ Այսինքն՝ նաիրիտցիների աշխատավարձի գումարների վճարումը կարելի է համարել «Նաիրիտ–2»–ի կողմից պարտքի մարում, և այն որևէ պահանջ չպետք է ունենա։ Թեև «Նաիրիտ 2»–ի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանը մեգ հետ զրույցում հայտարարել էր, թե իրավական առումով խնդիր չկա, որ պետական կազմակերպությունը «Նաիրիտ 2»–ը, վճարելու է 90%-ով մասնավոր ընկերության աշխատակիցների պարտքը, քանի որ «Նաիրիտ գործարանը» սնանկության եզրին է, բազմաթիվ պահանջատերեր ունի, ապա, եթե այդ գումարները գնան գործարան, առաջնահերթ մյուս պարտքերը կփակվեն և ոչ թե աշխատավարձի։ Ընդ որում նա նշել էր, որ գումարը կառավարությունն է փոխանցում, և ոչ թե «Նաիրիտ 2»–ն իր հաշվից է փոխանցում։ Ավելին, «Նաիրիտ 2-ը» վճարեց նաիրիտցիների աշխատավարձերի միայն մայր գումարը, իսկ տոկոսները «պահեց իրեն», իսկ դա նշանակում էր այդ գումարը շրջանառության մեջ դնելու և եկամուտ ստանալու լավ հնարավորություն։

Այժմ, եթե «Նաիրիտ 2»–ին կեղծ պարտքի դիմաց փոխանցվի գործարանի գույքի մի մասը, և դա օտարվի, «Նաիրիտ» գործարանը լուրջ խնդրի առաջ կկանգնի։ Այսօր գործարանի հիմնական ունեցվածքը տարածքներն ու շենքերն են, քանի որ հնացած սարքավորումների վաճառքը բավարար գումար չի ապահովի։ Իսկ եթե գործարանին պատկանող ինչ-որ տարածք վաճառվի, խնդիր առաջանալու դեպքում դրա նոր սեփականատերը թույլ չի տա մտնել և իր տարածքում ինչ-որ աշխատանք անել։ Այսինքն որևէ տարածքի կամ շենքի օտարումը նշանակում է «թաղել» գործարանը։ Եթե կառավարությունն իսկապես գործարանն աշխատեցնելու խնդիր է դրել, ապա որևէ պայմանով չպետք է օտարում թույլ տա այնքան ժամանակ, մինչև ներդրողը չգա, չսկսի գործարանն աշխատեցնել, ու ինքը որոշի ի՛նչն է պետք վաճառել, ի՞նչը ոչ։ Ի դեպ, դեռ անցած ամռանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը մեզ վստահեցրել էր, թե «Նաիրիտ 2»–ը չի կարող տիրապետել գործարանի գույքին, վաճառել այն, և այլն։

Սակայն այժմ, մինչ Ազգային ժողովը խոսում է «Նաիրիտի» վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, կառավարությունն ուղիներ է փնտրում այդ «բեռից» շուտ ազատվելու համար։ Ստացվում է. որ կառավարությունը դիտավորյալ շտապ քայլեր է անում, որ առաջիկայում ոչ մի ներդրող մոտ չգա գործարանին։ «Նաիրիտի» աշխատելն անխոս հեռանկարային և շահավետ կլիներ թե ՀՀ իշխանության, թե քաղաքացիների համար։

Թեև մյուս կողմից «Նաիրիտը» հսկայական տարածքներ ունի, իսկ այսօր Երևանամ արդեն նման մեծ տարածք գտնելը դժվար է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։