«Իրատես de facto» թերթը գրում է.
«Հայաստանի դիվանագիտական ապարատի ամենամեծ բացթողումներից մեկն էլ այն է, որ հաճախ դիվանագիտական առաքելություն են ստանձնում ոչ այդ մասնագիտության տեր անձինք: Դեսպանի «անհաջող կադրի» համբավ ունի Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ում դիվանագիտական «գործունեության» մասին տխրահռչակ պատմությունների պակաս չկա:
Մեր տեղեկություններով, վերջերս դիվանագիտական մի հանդիպման ժամանակ այլ երկրների դեսպաններից մեկը, լսելով Յուրի Վարդանյանի մասին, մեղմ ասած «ցավակցել է» հայերին, որ այդ տեսակի մարդուն դիվանագիտական ծառայության են ուղարկել:
Ավելին, ըստ այդ դեսպանի, Վարդանյանը դեսպանների «աշխարհում» ընկալվում է որպես անցանկալի և անհաջող պաշտոնյա: «Նրա վրա «բլոկ» է դրված»,-պատկերավոր ներկայացրել է նա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: