«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ը նախորդ համարում անդրադարձել էր ԲՀԿ-ի ներքին հակասությունների թեմային՝ հայտնելով, որ կուսակցությունում կա երկու թև` Նաիրա Զոհրաբյանի և Աբրահամ Մանուկյանի: Մանուկյանի թիմը կողմնակից է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս դառնա, և սաբոտաժ է անում, իսկ Զոհրաբյանը դեմ է, քանի որ ԲՀԿ-ին ուղղակի առաջարկ չի էլ արվել:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե հակասություններ չկան, պարզապես ԲՀԿ-ում կան տարբեր կարծիքներ, ինչը նորմալ է: Սակայն երեկ այս հակասություններն արդեն արտահայտվեցին ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Վահան Բաբայանի հրաժարականով: Վերջինս իր քայլի պատճառներն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել, բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Զոհրաբյանի պահանջով է իր պարտականությունները վայր դրել, քանի որ մշտապես արտահայտել է անձնական տեսակետ՝ մոռանալով իր կուսակցական կարգավիճակը:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձեց Մանուկյանից ևս մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասաց, թե երկրում չէ, հրաժարականի մասին տեղյակ է, բայց պատճառները չգիտի»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: