Ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունեմ, միայն ձեր առաջ ունեմ պատասխանատվություն: ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու և քաղաքացու դիմումին նույն օրը պետք է պատասխանի,-այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս ժողովրդին հորդորեց չվախենալ և գնալ ընտրությունների, քանի որ վախացնողները դրանք թույլ մարդիկ են, ովքեր վախենում են կորցնել իրենց պաշտոնը:
Պաշտոնից հեռացնելուց հետո նրանց բարև տվող չի լինելու: Այդ քաղաքական իշխանությունն իրենց հոր սեփականությունը չէ, դա ժողովրդինն է,- ասաց Գ. Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդն իր խոսքում նաև նշեց, որ նրանք, ովքեր ղեկավարում են Երևանը, պետք է կարողանան իրենց դնեն սովորական քաղաքացու տեղը, որպեսզի հասկանան, թե ինչ է հարկավոր քաղաքացուն:
Գագիկ Ծառուկյանի ամբողջական ելույթը կարող՝ եք տեսնել 168.am-ի տեսանյութում