Քիչ առաջ Ազգային ժողովում կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը:
Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր:
Տեղի ունեցավ Արման Աթոյանի երդման արարողությունը։
Նշենք, որ իր ելույթում Թաթոյանն ասել էր. «Մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը չպետք է խղճահարություն առաջացնի, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է պաշտպանության կարիք ունենա, պետք է աջակցության կարիք ունենա»: