Ավելի քան 800 զինյալներ են Գերմանիայից մեկնել Սիրիա և Իրաք Իսլամական պետություն և Ջեբհաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվելու համար: Այս մասին գրում է Die Welt թերթը:
Քրեական ոստիկանության ներկայացուցիչն ասել է. «Մեզ հայտնի է Գերմանիայից Սիրիա և Իրաք մեկնած 800 մարդու մասին: Նրանց գրեթե մեկ երրորդը հետ է վերադարձել»:
Նրա խոսքերով, մոտ 130 զինյալ ոչնչացվել է, իսկ մի մասը մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների որպես մահապարտ:
Որոշ տվյալներով, մինչև 2015թ.-ի ամառը երկրից հեռացել են 20-25 տարեկան տղամարդիկ, որոնցից գրեթե կեսն ունեցել են Գերմանիայի քաղաքացիություն: Մեկնելուց առաջ նրանց 15 տոկոսն ընդունել է իսլամ, իսկ երկու երրորդը արդեն իրականացրած են եղել տարբեր հանցագործողություններ Գերմանիայի տարածքում: