Մինչև վերջերս երգիչ Արամեն համագործակցում էր Արտյոմ Հակոբյանի հետ, բայց պարզվում է՝ նրանք այլևս միասին չեն աշխատում.

«Մենք պարզապես աշխատանքային պայմանավորվածություն ունեինք, այդ պայմանավորվածության ժամկետը վերջացել է: Մենք որոշեցինք, որ ես պետք է առանձին շարժվեմ իմ ճանապարհով, չնայած ես այն ժամանակ էլ ազատ էի, քանի որ Արտյոմի հետ ոչ մի պրոդյուսերական պայմանավորվածություն չկար:

Ոչ մի տեսակի պրոդյուսերների, մենեջերների հետ ինձ այս պահին պետք չէ կապել: Ես բաց եմ բոլոր տեսակի գործնական համագործակցությունների համար, կան մարդիկ ովքեր գործնական մեզ հետ համագործակցում են, իսկ ինչ վերաբերվում է ինձ հետ կապնվելու, դա այսօրվա համար այդքան բարդ բան չէ, քանի որ կան սոցիալական կայքեր: Փառք Աստծո իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ շատ բաներից ազատում են, այսինքն այն բաները որոնք ինքս պետք է անեմ, ես չեմ անում: Դրա համար հատուկ համագործակցության մասին ես չեմ մտածում»,- ասել է Արամեն: