Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ թաղամասում: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա:
Այս տեղեկությունը YN.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ Ոստիկանությունից: Ահազանգը ստացվել է 11:00-ի սայմաններում:
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 36-ամյա Լուսիկ Փանիկյանն էր: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել: Կինը ունեցել է առողջական խնդիրներ: Ընտանիքի անդամները չեն նկատել, թե ինչպես է կինը ցած նետվել: