Քարոզարշվի ընթացքում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն արդեն երկրորդ անգամ է, որ լինում է Էրեբունի վարչական շրջանում: Նրան այստեղ շատ ջերմ են ընդունում: Ասվածի ապացույցը բազմաթիվ գովեստի և ողջագուրանքի խոսքերն են, որոնք հնչեցնում են մեր համաքաղաքացիները` քաղաքապետի հասցեին: Այս անգամ ևս քաղաքապետին ուղեկցում էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը:
YerevanNews.am–ի այն հարցին, թե ի՞նչ խնդիր կա այսօր Երևանում, որ հուզում է էրեբունցուն, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը պաստախանեց.
«Չկա այնպիսի մի մեծ խնդիր, որը կհուզի Էրեբունցուն, եթե խնդիրներ լինում են, լինում են անցողիկ, որոնք մենք ժամանակի ընթացքում լուծում ենք: Հիմա էլ, բնականաբար, կան փոքր խնդիրներ, որոնք աստիճանաբար կարգավորվում են»:
Իհարկե, ժխտել, որ համայնքում աշխատանքներ չեն կատարվում, անարդար կլինի, սակայն հատկանշական է այն, որ թաղապետի նշած խնդիրները լուծվում են հատկապես քաղաքապետի այցելությունների օրերին, որի ժամանկ թաղային հեղինակությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց բնակավայրը տեսքի բերելու հսմար: Ի դեպ, Ջրաշենում, Մուշականում անգամ ասֆալտը չեր հասցրել չորանալ:
Չնայած այս ամենին, Արցախի փողոցի բնակիչ Նինա Թորոսյանը բոլոր թեկնածուներից ամենաշատը հավանում է հենց Տարոն Մարգարյանին, քանի որ նամակ է գրել նրան` իր խնդիրների մասին և անպատասխան չի մնացել:
Արեշցի երիտասարդը ևս նամակ է գրել իր թաղամասի բնակիչների անունից և երեկ եկել էր այն անձամբ հանձնելու քաղապետին.
Առաջարկում ենք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը.