Թուրքիան երկրի հարավարևմտյան հատվածում կրկին կրակ է բացել PKK-ի անդամների ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք РИА Новости-ից, կրակահերթի տակ են եղել մասնավորապես Շիրնակ շրջանի Իդիլ քաղաքը: Առնվազն 12 մարդ զոհվել է:
Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը Թուրքիայում պաշտոնապես արգելված է: Նրա անդամներին Թուրքիան ահաբեկիչ է համարում:
Վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայի իշխանությունները քրդերի դեմ իրականացնում են այսպես կոչված հակաահաբեկչական քարոզարշավ՝ կրակ բացելով նրանց դիրքերի ուղղությամբ և անտեսելով միջազգային կառույցների կոչերը: