Ուրբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ տեղի է ունեցել երկու պայթուն:Այս մասին հաղորդում է Al Jazeera գործակալությունը:
Youtube-ում տեղադրված տեսանյութի մեջ երևում է օդանավակայանում պայթունից հետո առաջացած հրդեհը: Տեսանյութի մեջ նաև երևում է ծխի ամպեր, որը բարձրանում է օդանավակայանից:
Ինչպես հայտնում են մի շարք ԶԼՄներ, օդնավակայանում գտնվող ինքնաթիռ է պայթել: Դեռ տուժածների և զոհերի մասին խոսք չի գնում: Որոշ տվյալներով պայթունը տեղի է ունեցել օդնավակայանի մոտ գտնվող ռազմամթերքի պահեստում: