Ցարնաև եղբայրները, որոնք մեղադրվում են Բոստոնի մարաթոնյան վազքի ահաբեկչության ժամանակ, մտադրվել էին դառնալ մահապարտներ և պայթունը կազմակերպել հուլիսի 4-ին`ԱՄՆ-ի անկախության օրը: Այդ մասին հաղորդում է CNN գործակալությունը` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Հարցաքննության ժամանակ Ցարնաև փոքր եղբայրը Ձոխարը պատմել է, որ ժամկետները փոխվել են, քանի որ պայթուցիկ նյութերը հաջողվել է ավելի շուտ հավաքել քան նախատեսվում էր: Բոստոնի մարաթոնյան վազքի որպես նպատակակետ ընտրել են վազքից մեկ կամ երկու օր առաջ: Ցարնաևը չի նշել, թե արդյոք ինչու են հրաժարվել իրենց մահապարտության գաղափարից:

Գործակալությունը հիշեցնում է, որ անկախության օրն ամենամեծ արարողություններից մեկը կազմակերպվում է Բոստոնում, որտեղ հավաքվում է շուրջ 500.000 մարդ:

Բացի դա հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը CNN-ին հաղորդել է, որ Թամերլան Ցարնաևը բնակարանում կուտակել է ռումբեր: Դեռևս պարզ չէ` Թամերլանի կին Քեթրին Ռասելը իմացել է ամուսնու հակաօրինական գործունեության մասին: Մինչ այդ իրավապաշտպանը նշել էր, որ Ցարնաևներ կազմակերպած ահաբեկչությունը մեծ անակնկալ է եղել կնոջ և երեխաների համար:

Նշենք նաև, որ Ձոխար Ցարնաևի ընկերների ձերբակալությունից հետո ՀԴԲ-ի աշխատակիցներին հաջողվել էր ձեռք բերել Ցարնաևի  նոթբուքը, որտեղ հնարավոր է լինեն կարևոր տեղեկություններ հետաքննության համար:

Հիշեցնենք նաև, որ ՀԴԲ-ի գործակալները Թամերլանի հարազատներին են հանձնել վերջինիս մարմինը: