Փետրվարի 24-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 46 շենքի բակում մոտ 40 տարեկան կինը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ընդունելով դեղորայքի մեծ չափաբաժին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 46 շենքի 106-րդ բնակարանի բնակիչ Ք. Գ.-ն (ծնվ. 1984 թ.) ընդունել է անհայտ ծագման դեղորայքի մեծ չափաբաժին և դրսևորում է ագրեսիվ վարք (տեղի ուժերով տեղափոխվել է իր բնակարան):
Պարզվել է, որ տանը գտնվող անչափահաս երեխաներին (7 և 10 տարեկան) անհրաժեշտ է հոգեբանական օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: ՀԽԳ հրահանգչի կողմից երեխաներին ցուցաբերվել է համապատասխան հոգեբանական օգնություն:
Հրշեջ-փրկարարները Ք. Գ,-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: