Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսելով նախագահական ընտրություններից հետո իրենց էլեկտորատի նվազման հնարավորությունների մասին, ասաց, որ ընդդիմության էլեկտորոատն անտեր էր մնացել և Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ այդ էլեկտորատի միասնական թեկնածուն:

Այնուամենայնիվ, Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ իրենք ունեցել են մարտավարական որոշ սխալներ, հատկապես ապրիլի 9-ին, երբ որոշեցին գնալ Ծիծռենակաբերդ:  Այդ ժամանակ ամեն մի կանգառում թողեցին մի հատված:

Երևանի ավագանու մանդատները վայր դնելու հետ կապված, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դա հնարավոր չէ.

«Ո՞նց եք պատկերացնում Ստյոպա Սաֆարյանն ունենա մանդատ ու չվերցնի դա»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը վստահություն հայտնեց, որ «Բարև Երևան» դաշինքը Երևանի ավագանում ունենալու է ծանրակշիռ ներկայություն: