ՀՀ էկոնոմիայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իր անելիքները՝ նշեց, որ քաղաքական համաձայնագրում հստակ ամրագրված են տնտեսական քաղաքականության նոր իրողությունները և հիմնական անելիքները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններից: