Հետևելով և խորամուխ լինելով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին ամիսների ելույթներին ու հայտարարություններին՝ կարելի է մտածել, որ հարևան երկրի նախագահը առողջական լուրջ խնդիր ունի: Վերջինիս առողջության վրա կենտրոնանալը մարդասիրությունից, կամ խղճահարությունից չէ, ոչ էլ ազգային ատելությունից, այլ՝ զավեշտալի իրողությունից: Նրա հոգեվիճակը հասկանալու համար պարտադիր չէ բժիշկ կամ հոգեբան լինել, ամենն ակնհայտ է և դյուրըմբռնելի: Ուստի, կամ Էրդողանը հոգեկան հիվանդ է, ինչը կարողանում է շատ լավ թաքցնել, կամ հրաշալի դերասան է, ով համաշխարհային քաղաքականության արենայում՝ միմոսի կերպար է մարմնավորում՝ հեղեղելով միջազգային մամուլն իր անխոհեմ, անհավասարակշիռ ու ցինիկ մտքերով:
Այո՛, Էրդողանը հիվանդ է, դա մեկ անգամ ևս հաստատում է նախօրեին նրա արած հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. «Ամեն երկրում էլ կան այն խնդիրները, որոնք կան Թուրքիայում։ Նման խնդիրներ կան նաև Արևմուտքում։ Ճիշտ չէ, երբ միայն Թուրքիայի վրա են կենտրոնանում։ Պետք է ասել, որ չնայած Թուրքիան բարդ ու վտանգավոր իրադարձություններով տարածաշրջանում է, այն աշխարհի ամենաանվտանգ երկրներից է»:
Այսօր Թուրքիան համարել «աշխարհի ամենաանվտանգ երկրներից», դա ուղղակի զառանցանք է, աբսուրդ: Ամենաառաջինը, որ մտքովդ անցնում է. դա այն է, որ այս երկրի նախագահը լուրջ, շա՜տ լուրջ խնդիր ունի: Մարդ, որ զուրկ է էթիկայի տարրական կանոններից, ունակ չէ անգամ ներողություն խնդրել: Թուրք-սիրիական սահմանին ռուսական խոցված ուղղաթիռի օդաչուին խոշտանգելու պատճառով, ՌԴ նախագահ Պուտինի բացահայտ ժեստին հակառակ, նախագահ Էրդողանը այդպես էլ ներողություն չխնդրեց: Մինչդեռ, նա ջանում է աշխարհին համոզել, թե թուրքը բարեկիրթ ու մարդասեր է: Ներողություն չխնդրելու պատճառով այսօր Թուրքիան միլիոնավոր դոլլարների տնտեսական վնաս է կրում: Մի ներողության ոդիսականը շատ ծանր հետևանքներ է ունենալու:
Դաստիարակության պակասը արատավոր կենսակերպ է դառնում, իսկ ներողություն խնդրելը դասիարակություն է՝ քաղաքավարություն և ոչ թե` պաշտոնի խթանիչ ուժ:
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար մեծ ջանքեր գործադրող Էրդողանի ցինիզմը դուրս է եկել սահմաներից. երկու օր առաջ նա հայտարարեց, թե «ինչ-որ երկու օդաչուի պատճառով» Մոսկվան կորցրել է Թուրքիայի նման «բարեկամ երկրին»:
Էրդողանը դարձել է այլևս անկառավարելի. չի գիտակցում ոչ պահը և ոչ էլ իրավիճակը:
Երկրի հարավ-արևելքում՝ Դիարբեքիր նահանգի Սուր ու սահմանամերձ Շըրնաք նահանգի Իդիլ շրջաններում, իրավիճակը վերջին շաբաթներին ծայրաստիճան լարվել է քրդերի և թուրք իշխանական զինուժի միջև, արյունահեղությունն այստեղ չի դադարում: Քրդական հարցը Թուրքիայի մասնատման իրական սպառնալիք է, իսկ դա հեռու ապագայում չէ, քանի որ, քրդերն այսօր ստացել են համաշխահային գերտերությունների բարոյական աջակցությունը, և ոչ միայն: Ասվածի ապացույցը ԱՄՆ ԱԳՆ փոխ-խոսնակ Մարկ Թոների պատասխանն էր Էրդողանին, որ «իրենք չեն կարծում, թե քրդերը ահաբեկիչներ են»:
«Huffington Post» հեղինակավոր պարբերականը, «ի պատիվ» Էրդողանի վարած միահեծան ու հանցավոր քաղաքականության, «Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից» հոդվածում մատնացույց է անում Թուրքիայի տեղը. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին պատկերացնի, որ իրենցից մեկը կդավաճանի մյուսներին: Սակայն այժմ հասունացել է այդ պահը: Թուրքիան այնքան է հեռացել ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակից երկրներից, որ սատարում է «ԻՊ» ահաբեկիչներին Արևմուտքի դեմ պայքարում»:
Վերջին մի քանի տարիներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման քուրան դարձավ Թուրքիան, իր ծոցում գազանաբարո դահիճներ, մարդակեր բորենիներ մեծարեց ու բաց թողեց Սիրիա՝ Մերձավոր Արևելքի կարթագենը կործանելու:
Մինչ նախագահ Էրդողանը Թուրքիան համարում է «աշխարհի ամենաանվտանգ երկրներից», ամեն ժամ այդ երկրի խոշորագույն քաղաքներին սպառնում է ահաբեկչության վտանգը:
Եվ այսքանից հետո ասել՝ Թուրքիան անվտանգ երկի՞ր է, առնվազն ամտություն է, անհեթեթություն, իսկ Էրդողանի այս վարքագիծը, բառի բուն իմաստով, միայն հոգեկան հիվանդներին է բնորոշ: Արդարև, առողջապահության համաշխարհային կոմիտեն, ի դեմս նախագահ Էրդողանի, «հետաքրքիր պացիենտ»՝ այցելու է կորցնում, ով նրանց մասնագիտական ոլորտում գիտական մեծ բացահայտումների հնարավորություն կտար:
Իսկ դրանից ի՞նչ կշահի թուրք հասարակությունը, անշուշտ՝ ոչինչ, քանզի խաշնարած ու քոչվոր ցեղը երբեք առաքինի չի դառնա:
Հեղինակ՝ Ջեմմա Բաղդադյան