Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ 80-ամյա հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն օրինականացրել է հարաբերությունները 36-ամյա Վիտալինա Ցըմբալյուկ Ռոմանովսկայայի հետ:
«Семь дней» ռուսական կայքին տված հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանի կինը պատմել է իրեն համեստ հարսանիքի որոշ մանրամասներ.
Պսակադրության արարողությանը հրավիրված էին միայն զույգի ամենամտերիմ ընկերները, այդ թվում հավերժ երիտասարդ Դմիտրի Խարատյանը ու դերասանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը:
Հարսանեկան զգեստը Ջիգարխանյանի հարսնացուի համար նրա մայրն էր կարել:
Փեսան ու հարսնացուն անհանգիստ էին, որ իրենց հարսանիքը կարող է համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել, դրա համար էլ նրանց գրանցման օրը ԶԱԳՍ-ը փակ էր:
ԶԱԳՍ-ի մուտքի վրա փակցված «Սանիտարական օր» հայտարարությունը զվարճացրել էին դերասանին ու նրա ընտրյալին:
Ջիգարխանյանն ու Վիտալինան գրանցվել են ու մատանիներ փոխանակել։
Ի դեպ, Ցըմբալյուկ Ռոմանովսկայան ազգանունը չի փոխել: