ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախտընտրական փուլում ձևավորված ընտրարշավի հիմնական հարցը դա ՀԱԿ-ի ձևակերպած հարցն է, այն է, որ ՀԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագրի համար:

«Քաղաքապետը տարիներ շարունակ գտնվելով պետական պաշտոններում, կուտակել է հսկայական ունեցվածք»,- ասաց Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ իրենք գործ ունեն ժողովրդին թալանելու հանցագործության հետ:

Ըստ Զուրաբյանի` իշխանություններն ասում են. թալանել ենք և կթալանենք:

Անդրադառնալով վերջին օրերին բազմիցս քննարկվող այն հարցին, թե հանրահավաքներին մարդկանց ավտոբուսներով են տեղափոխում կամ գումար են վճարում, ընդդիմադիր պատագամավորն ասաց. «ՀԱԿ-ն այն ուժն է, որ հանրահավաքներին մարդ չի բերում: Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիների 20 տոկոսը բացահայտ ասում են, որ իրենց ձայնը տալու են ՀԱԿ-ին»: