Եգիպտոսում տիրող տնտեսական ճգնաժամի հետ կապված նախագահ Ալ-Սիսին իր հայտարարության մեջ նշել էր, որ հանուն երկրի տնտեսական բարեկեցության ինքը պատրաստ է նույնիսկ իր անձը վաճառել: Նշված հայտարարությունից հետո e Buy առցանց վաճառքի համակարգում օգտատերերից մեկը հայտարարություն էր տեղադրել, առ այն, որ վաճառվում է Եգիպտոսի նախագահը, ընդ որում գնորդները, որոնց թիվը անցնում էր 100-ից, հայտարարության մեջ նշված ՛քիչ օգտագործված նախագահի՛ դիմաց պատրաստ էին վճարել շուրջ 100 հազար դոլար:
Ավելի ուշ նշված հայտարարությունը հեռացվել էր համակարգից, սակայն, այդուհանդերձ այն հայտնվել էր համացանցում:
Ալիկ Էրոյանց