Փետրվարի 27-ին, ժամը 07.34-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.18-ին, մարվել՝ 08.48-ին: Նախասրահում և ննջասենյակում ամբողջությամբ այրվել է գույքը, երկու դուռ և երկու պատուհան:

Ըստ որոշ տեղեկությունների, բնակարանը պատկանում է օրեր առաջ՝ փետրվարի 22-ին, Վահագնի գյուղում 42-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվող Արմեն Կախյանին: 

Նշենք, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը: