«Սա ծրագրերի քարոզարշավ չէր, սա խղճահարության քարոզարշավ էր:Վստահ եմ, որ Պարույր Հայրիկյանն այնպիսի կորովի անձնավորություն է, որ կուզենար, որ իրեն խղճալով չընտրեին»,- լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  ասաց  ՀՀ  նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինս նշեց, որ շատ կզարմանա , եթե Պարույր Հայրիկյանը գոնե երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու հարցով չդիմի Սահմանադրական դատարան. «Եթե Հայրիկյանը չդիմի դատարան, ապա չի բացառվում, որ ճնշումներ են գործադրվել նրա վրա»:

Արման մելիքյանը նշեց նաև, որ իր համար միևնույնն կհետաձգվեն ընտրությունները, թե ոչ.«Ամեն պարագայում իմ  որգեդրած մարտավարությունն իր ուղին ունի»: