Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանն ասել է, թե չի կարծում, որ Թուրքիայում Հայկական կամ քրդական հարց գոյություն ունի։ Նա այս մասին հայտարարել է Աթաշեհիրի շրջանի Sheraton հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը մի միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում առկա ազգային խնդիրներին։ Նա խոսել է քաղաքականության մասին, ինչը զարմացրել է ներկաներին:
«Տարածաշրջանում այսքան խնդիրների հետ պայքարող Թուրքիան «ուժեղ» կամքով ձիգ կանգնած է։ Այս երկրում ստատուս քվոների դեմ պատերազմի մեջ մտանք ու որպես ազգ հաղթեցինք։ Այժմ համաշխարհային ուժերը ցանկանում ենք մեր հողերի վրա իրենց նպատակներն առաջ տանել»,- ասել է նա: