Բրիտանացի սոցիոլոգներըվերջերս պարզել են, որ 18-35 տարեկան հետերոսեքսուալ կանանց մեծ մասը հարաբերություններում ավելի շատ ռոմանտիկա է փնտրում, քան թե հաճույք՝ սեքսից: 

Այսպես, պատասխանելով այն հարցին, թե ինչն է ձեզ ամենաշատը դուր գալիս տղամարդու հետ հարաբերություններում, ռոմանտիկան նշել է 65 %-ը: 15 %-ը ընտրել է սեքսը, իսկ 10 %-ն ուղղակի նշել է, որ իրեն ավելի շատ դուր է գալիս շփումը:

5 %-ը հարաբերություններում սիրում է «նորությունը»: Նրանք չեն մանրամասնել, թե դա հատկապես ինչն է:

Նույնքան կանայք էլ նշել են, որ տղամարդու հետ շփումը իրենց համար ինքնահաստատվելու ճանապարհ է: