Քաղաքապետը պետք է կարողանա 3 ամիսը մեկ անգամ եռամսյա հաշվետվություն ներկայացնել` իր կատարած աշխատանքների մասին: Նման տեսակետ այսօր հայտնեց Արմեն Երիցյանը:
Սա իր ծրագրային քաղաքականության մեջ է մտնում և այն իրականություն կդառնա միայն Արմեն Երիցյանի քաղաքապետ ընտրվելու դեպքում: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության որակումներին, որ մտահոգ Արմեն երիցյանը մինչև հիմա ու՞ր էր, որ Երևանի հետ կապված առաջարկներ չեր անում, նա պատասխանեց.
«Կարծում եմ իրենք տեղյակ չէին, որ այդպիսի հարցեր են բարցրացվել: Այսօր Ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշվառված են բոլոր բազմաբնակարանային շենքերը, հաշվառված են թիրախային բոլոր գոտիները:Բոլոր ծաայությունների ուղություններով մենք Երևան քաղաքում մեծ աշխատանքներ են տարել: Ովքեր կասկածում եմ, ովքեր չգիտեն, ես հարվիրում եմ նրանց Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ անձամբ ես ցույց կտամ Երևան քաղաքին առնչվող մեր կատարած աշխատանքները »,-ասաց Երիցյանը:
Բացի վերը նշվածից, այնուամենայնիվ, Երիցյանը չի նեղանում այն ընդդիամդիր գործիչներից, որոնք ավելորդ որակումներ էին արել, այն բանից հետո, երբ Արմեն Երիցյանը լրագրողների ներկայությամբ անպատճաշ էր համարել երկու քաղաքական գործինչների ձեռք սեղմելը: Խոսքը գնում է` Րաֆֆի Հովհաննիսյան և Արմեն Մարտիրոսյան քաղաքական զույգին: Արմեն Երիցյանը լրագրողներին հորոդորեց այս թեմային շարունակություն չտալ, որպեսզի «մի կաթիլ մեղր» չդառնա այս խոսակցությունը:
Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավին, Արմեն Երիցյանը դա ընդահանուր առմամբ հաջողված է համարում, քանի որ հենց այդ ընթացքում է, որ նա տեսնում է, թե որ թաղամասում քաղաքացին ինչի կարիք է զգում: Օրինակ` վերջին հանդիպման ժամանակ քաղաքապետը հանդիպել է վետերանների հետ և Երիցյանի մոտ Կոմայգու հետ կապված նոր մտահաղացում է առաջացել:
«Այնպես անեք, որ Կոմայգին «լայ-լայ» այգուց դառնա մի վայր, որտեղ մեր ծերուննիները և 5 տարեկան փոքր երեխաները կարողանան գնան հասգստանան:Այսինքն, այդ վայրը դառանա հատուկ նրանց համար, որտեղ ամեն ինչի գները մնացած վայրերի հետ համեմատած զեղջված կլինեն և հարմար տարեցների գրպանին»,-ասաց նա: