Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Հոֆենհայմին»:
Հանդիպումն ավարտվեց 3:1՝ տանտերերի կամային հաղթանակով:
Մինչև 80-րդ րոպեն հյուրերն առջևում էին հաշվի մեջ, սակայն խաղի ավարտին ամեն ինչ փոխվեց:
Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, խաղաց առանց փոխարինման՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Գոլերը.
Հենրիխ Մխիթարյան (80), Ադրիան Ռամոս (85), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (90+2) – Սեբաստիան Ռուդի (25):
Հավելենք, որ այս հաղթանակից հետո Տուխելի թիմը շարունակում է 8 միավորով զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային»: