Լեոնարդո Դի Կապրիոն ֆեյսբուքյան իր էջում առաջին գրառումն է կատարել՝ «Օսկարի» արժանանալուց հետո.
«Շնորհակալ եմ Ակադեմիային՝ այս հիանալի պատվին արժանանալու համար: «Փրկվածը» անկրկնելի անձնակազմի և նկարահանող խմբի անմնացորդ ինքնազոհողության արդյունք է:
Նրանց անսահման նվիրվածությունը և աջակցությունն այս նախագծին միակ պատճառն է, որ ես ստանում եմ այս պարգևը: Այս հաղթանակը նաև շատ կարևոր հնարավորություն է ավելի մեծ ուշադրությւոն գրավելու կլիմայի փոփոխությանը, և մենք բոլորս պետք է միջոցներ ձեռք առնենք հենց հիմա»: