Երեք մանկահասակ երեխաների միայնակ խնամող երիտասարդ մորը մենք հանդիպեցինք Գյումրու ամենահեռավոր ու ամայի մի վայրում, կիսաքանդ գործարանային շինությունների հարևանությամբ տեղադրված տնակում: Երեխաներից փոքրը մանկուց հաշմանդամություն ունի: Կյանքում բազմաթիվ դառնություններ տեսած երիտասարդ մոր մտքով անգամ չէր անցնում, որ մի օր բախտը իրենց էլ էր ժպտալու...
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և Թերեզա Մխիթարյանը բառիս բուն իմաստով ճակատագրական նշանակություն ունեցող առիթով թակեցին նրանց տնակի դուռը: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանութում, առանց մեկնաբանության: