Մոսկվայի հյուսիս-արևմուտքում երեպայի դաժան սպանության մեջ կասկածվում է նրա դայակը: Արդեն հարուցվել է քրեական գործ:
Այսօր առավոտյան բազմահարկանի շենքերից մեկում հրդեհը հանգցնելու հետո հայտնաբերվել է 3-4 տարեկան գլխատված երեխայի մարմին: Նախնական տվյալներով նրան սպանել է դայակը՝ Ուզբեկստանի քաղաքացի:
Քնչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է. «Սպասել է, որ ծնողներն ավագ զավակի հետ հեռանան տանից, սպանել է երեխային, այրել տունը և հեռացել:
Այժմ նա ձերբակալված է: Նրա հետ աշխատում են քննիչները՝ սպանության դրդապատճառը պարզելու համար»: