Սույն թվականի փետրվարի 22-ին 1in.am կայքը տարածեց «Պոռնկատո՞ւն, թե՞ գիշերային ակումբ. ինչպես է վերահսկվում անչափահասների մուտքը» վերնագրով ռեպորտաժ, որտեղ արտահայտված մտահոգությունը, կարծում եմ, Դուք ևս կիսում եք:
Այն, որ Երևանում նման գիշերային ակումբներում անչափահասների մուտքը չի վերահսկվում, ակնհայտ է, չնայած այդ ակումբների գործունեության մեջ արգելվում է նրանց մուտքը:
Որպես քաղաքացի և Երևանի ավագանու անդամ, ինձ անչափ մտահոգում է հետևյալ հարցը, թե ո՞վ պետք է վերահսկի անչափահասների մուտքը գիշերային ակումբներ և ինչպե՞ս:
Ո՞վ է պատասխանատվություն կրում այս կարգը խախտվելու դեպքում և ինչպե՞ս:
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան