Բոլորը հիշում են այն չարաբաստիկ զգեստը, որի գույները փորձում էր որոշել ամբողջ համացանցը: Այժմ բոլորը գլուխ են կոտրում՝ որոշելու համար այս սպորտային բաճկոնի և դրա վրայի գծերի, լոգոյի գույները:
Օրերս մի աղջիկ որոշեց ընկերոջը հարցնել վերջինիս մարզական բաճկոնի գույնը: Ամեն ինչ սկսվեց նորից... Կան մարդիկ, ում կարծիքով բաճկոնը սևի և շագանակագույնի խառնուրդ է, մյուսների կարծիքով՝ կանաչ, ոմանք էլ պնդում են, որ բաճկոնի վրայի գծերը ոսկեգույն են: Փորձեք կռահել ինքներդ: