1 .Երբեք ուշ չէ լռելը, եթե գիտես,որ ստում ես:
2. Սիրահարը սիրունատես աղջկա ստվերն է:
3. Ոչ մի բան այնպես չի հաշտեցնում վտանգի հետ,որքան ժամանակը կամ տարածությունը, որը մեզ բաժանում է այդ վտանգից:
4. Կռվի մի բռնվեք թշնամու հետ, եթե նա ձեզանից ուժեղ է:
5. Ամեն մի տխմար ու ստոր մարդու միշտ ուրախացնում է մտերիմների անհաջողություններն ու դժբախտությունները:
6. Ճանապարհը կիսով չափ կարճ է թվում, երբ շատախոսում ես որևէ մեկի հետ:
7. ՈՒրախության մեջ միշտ էլ կան վշտի սաղմեր:
8. Ատելությունը միշտ էլ հույս է փայփայում՝ երազելով մի օր վրիժառության մասին:
9. Հասկանալի է, թե երազանքի պահին սիրահարվածի երևակայությունը ուր կարող է տանել:
10. Բարեկամի խորհուրդը միշտ օգտակար է:
11. Սիրահարված մարդու համար 6 օր սպասելը,ինչպես հայտնի է,հավասարազոր է 6 դարի:
12. Մարդիկ հազվադեպ են մտածում այն ամենի պաշտպանության մասին,ինչ իրենց կարծիքով անհնարին է խլել իրենցից:
13. Երբ մանր գիշատիչների ոհմակը հարձակվում է մեծ գազանի վրա,բավական է,որ վերջինս մազերը փշաքաղի ու մռնչա և գազանիկները կսարսռան:
14. Երբ մարդու ոտքերի տակ հողը երերում է,նա պատրաստ է ձեռք գցել անգամ ծղոտին:
15. Լավը այն հարվածն է,որիզ զոհը ցած է տապալվում,չհասցնելով անգամ ձայն-ծպտուն հանել:
16. Եթե մարդ չի կարողանում փնտրել,ապա ուրիշին էլ պետք է կշտամբի չգտնելու համար:
17. Սիրո համար անհրաժեշտ է մթություն՝ ավելի պայծառ շողալու համար:
18. ՈՒժեղ մարդիկ որոնք կարողանում են տիրապետել իրենց, լիակատար հուսահատության մեջ են ընկնում,երբ նրանց առաջ ծառանում է որևէ անհաղթահարելի ու իրեղեն մի արգելք:
19. Սերը երկնային մի պարգև է և վեր է երկրային բոլոր բարիքներից:
20. Աստծու կամքն է թե ում կպատժի,և ում ներում կշնորհի:
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը