Ս. թ. փետրվարի 2-ին ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը` հիմնվելով հունվարի 30-ին տեղի ունեցած փորձագիտական հանձնաժողովի նիստի եզրակացության վրա:

Փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն, միաձայն հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը: