Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։ 

Ինչպես են ստում Խեցգետինները

Խեցգետիններին սուտն արգելված է: Եթե նրանք դիմում են այդ քայլին, ապա բացառապես այն դեպքերում, երբ ճշմարտությունն ասել չի կարելի: Օրինակ, նրանք կարող են ասել երեխային, որ շնիկն «իր համար նոր տեր է գտել», եթե իրականում շունը սատկել է կամ, որ հայրիկը «երկար ճանապարհորդության է գնացել», երբ հայրը լքել է ընտանիքը:

Այսպիսով, Խեցգետինները պաշտպանում են սիրելիներին տանջանքներից: Խեցգետինների համար, սեփական շահի համար ստելը, սեփական արժանապատվությունից ցածր է: Նրանք նույնիսկ կյանքի պատմությունները ձգտում են չճոխացնել՝ կարծելով, որ ճշմարտությունը յուրաքանչյուր դեպքում հորինվածքից ավելի հետաքրքիր է: Եվ երբեմն, ճկունության բացակայությունը Խեցգետինների համար դառնում է շրջապատի մարդկանց հետ շփվելու արգելք, քանի որ իրենք չունենալով ստելու սովորություն, նույնը պահանջում են նաև մյուսներից: 

Իսկ հասկանալ, թե երբ է Խեցգետինը ստում, չափազանց հեշտ է. անհրաժեշտ է միայն ուշադիր նրա աչքերի մեջ նայել և նա անմիջապես կկարմրի ու պարզ կդառնա, որ նա ամաչում է սեփական ստի համար: Բայց, որպես կանոն, ներողության խոսքեր նրանից չեք լսի: Ինչպես արդեն ասել ենք, նրանք ստում են միայն ինչ-որ շատ կարևոր հանգամանքի պատճառով և, հետևաբար, մտածում են, որ գնում են այդ քայլին բարձր նպատակի համար:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )