Երեկ Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանորեն սպանած Գյուլչեխրա Բոբոկուլովան հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում: Այս մասին տեղեկանում ենք «МК»-ից: 

«Գյուլչերային մեզ մոտ բոլորն էին ճանաչում: Նա, մեղմ ասած, տարօրինակ կին էր: Սա իր բացատրությունն ուներ. նրա մոտ շիզոֆրենիա էին ախտորոշել: Նա դեռ վաղուց էր հաշվառված հոգեբուժարանում և համապատասխան վկայագիր էլ ուներ»,- ասում է դայակի հարազատ գյուղի թաղային պատասխանատուն: 

Նրա խոսքերով, բոլոր բարեկամները, ներառյալ՝ ծնողներին, գիտեին կնոջ հիվանդության մասին: Հենց իր հիվանդության պատճառով Բոբոկուլովան աշխատանք չէր կարողանում գտնել հայրենիքում: 

Ոստիկանը պատմել է նաև, որ կնոջ հետ տարօրինակություններ էին պատահում հենց գարնանը: Մարտ ամսվա մոտենալուն պես ծնողները փորձում էին նրան հոգեբուժարան տանել: 

«Նրա մոտ հիվանդությունը աստիճանաբար զարգացավ: Նախկինում այդքան վառ արտահայտված չէր: Տարիների հետ սկսեց ավելի զարգանալ»,- պարզաբանում է նա:

Դայակը վերջին անգամ հիվանդանոցում անցկացրել է 2 տարի: 15 տարի առաջ նրան պառկեցրել են հիվանդանոց 2 տարով: Դրանից հետո ավելի քիչ ժամանակով: Ստացիոնար բուժումն ավարտելու անմիջապես հետո նա մեկնել է Մոսկվա և աշխատանք է գտել: 

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )