Լևոն Արոնյանը Ֆիդեյի վարկանիշային նոր աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն նորվեգացի Մագնուս Կարլսենին: Այս մասին նշում է Итар Тасс գործակալությունը:

Լևոն Արոնյանը այս տարի հավաքել է 2813 վարկանիշային միավոր, իսկ Կարլսենինը կազմում է 2868 միավոր: Երրորդ տեղում գտնվում է աշխարհի նախկին չեմպիոն Վլդաիմիր Կրամնիկը 2811 միավորով: Այնուհետև գալիս է բուլղարացի Վեսելին Տոպալովը(2793 միավոր), հնդիկ Վիշվանաթան Անանդը(2783 միավոր), ռուս Ալեքսանդր Գրիշուկը (2779 միավոր), ամերիկացի Խիկարու Նիկամուրան(2775 միավոր), իտալացի Ֆաբիանո Կարունա (2774 միավոր), Պետր Սվիդլեր (2769 միավոր), ռուս Սերգեյ Կարիակին(2767 միավոր):

  Կանանց ցուցակում Իրինա Դանիելյանը զբաղեցրել է   25-րդ տեղը 2478 միավորով: