Երեկ Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանորեն սպանած Գյուլչեխրա Բոբոկուլովան հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում: Այս մասին տեղեկանում ենք «МК»-ից:
«Գյուլչերային մեզ մոտ բոլորն էին ճանաչում: Նա, մեղմ ասած, տարօրինակ կին էր: Սա իր բացատրությունն ուներ. նրա մոտ շիզոֆրենիա էին ախտորոշել: Նա դեռ վաղուց էր հաշվառված հոգեբուժարանում և համապատասխան վկայագիր էլ ուներ»,- ասում է դայակի հարազատ գյուղի թաղային պատասխանատուն: